Հովհաննես Ազոյանը Վազգեն Մանուկյանին ու հավաքի կազմակերպիչներին մինչև ժամը 12:00 ժամանակ է տվել․ ահա, թե ինչու

Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն, որ Վազգեն Մանուկյանն իր հույսը դրել է գազազած ժողովրդի վրա ու Վարչապետին էլ մինչև երեքշաբթի 12:00 ժամանակ տվել, կարծում եմ այդ հարցը իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է։

Բայց այ մեզ՝ ընտրողներիս, պետք է հետաքրքրի մեկ հարց։

— Այդ գազազած ժողովրդից, ովքե՞ր են լինելու անցումային կառավարության Ձեր նախարարները։
Ձեզ մինչև ժամը 12:00 ժամանակ։

Ֆեյսբուքյան օգտատերերից Ner Si-ին միանալով թեմային մեկանբանությունների դաշտում ավելացրել է․

Հովո ջան, նախարարները չգիտեմ, բայց գազազած քոմենթներ գրող գազազիկներին «բարձր» մակարդակը երևում է։

ՈՒ էս «խեռ-մեռ» գրողները ուզում են հոշոտելով երկրի ղեկավար նշանակել։Բա էս երկու տարի է անգործ են մնացել։ Երկու տարի է փողոցներում ցուցարարներ չեն ծեծել, լցոնումներ չեն իրականացրել, ընտրակաշառք չեն բաժանել, մարդ չեն սպանել ու անպատիժ մնացել։

ՈՒ հիմա ուզում են այդ «աշխատանքները» վերսկսել, ու այս անգամ ընդմիշտ դարձնել։
ՈՒ սա ամենասարսափելին է։
Սա «մարդ» բառի ավարտն է։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*