Ես համոզված եմ, որ շատ շուտով գերիների փոխանակումը կկատարվի. Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գեր իներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գե րիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրեց, որ նամակներ հանձնելուց հետո արձագանք են ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

«Դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ռազմագ երիների վերադարձի հարցն իրենց կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ տեղյակ է՝ նամակ ենք հանձնել դեսպանատուն և շեշտել, որ գեր իների հարցով անձամբ Վլադիմիր Պուտինն է զբաղվում»,-նշեց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը  համաձայնվել են փոխանակել գեր իներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Այս գործընթացն ընթացքում է, և ես համոզված եմ, որ շատ շուտով գերիների փոխանակումը կկատարվի: Այդ հարցում մենք չնչին լումա ունենք, թե ոչ այնքան էլ էական չէ. կարևորը՝ փոխանակումը լինելու է, և մեր տղաները վերադառնալու են տուն: Արվեստագետներն արել են այն, ինչ պարտավոր էին անել և հիմա հետևում են իրադարձություններին և  չեն միջամտում՝ չխանգարելու համար»,-ընդգծեց նա:

Հայ ռազմագերիների խնդրով մտավորականները նոյեմբերի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*