«Նրա ժամանակը լրանում է, պիտի գնա, հաջորդ ղեկավարը․․.». Լուսյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աստղագուշակ Լյուսյա Հակոբյանը, որը կանխագուշակել էր 2016 թվականի «Ապրիլյան քառօրյան» և 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։

Երկրում սպասվող իրավիճակի մասին նա ասել է, որ 2020 թվականը ծայրահեղությունների տարի է, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հանրապետությունների համար։

Այդ ծայրահեղությունները բացասաբար կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա։ Միևնույն ժամանակ ամենահանգիստ իրավիճակը կլինի մեզ մոտ` Հայաստանում։

Պետական կառույցները պետք է ամբողջությամբ թարմացվեն։ Հատկապես դա վերաբերում է դատական համակարգին։ Հին մեթոդներն ու մոտեցումները արմատախիլ կարվեն, ընդ որում, ռադիկալ միջոցների միջոցով, չէ՞ որ տարին ինքնին շատ հզոր կլինի

Ստուգումներ են սպասվում մեծ ընկերություններում, բանկերում։ Տնտեսությունը կզարգանա նախկին տեմպերով։

Բոլոր փորձություններն ու ձախողումները անհրաժեշտ է ժպիտով ընդունել, առանց ավելորդ բողոքների և դժգոհությունների։ Պետք չէ անդադար մեղավորներ փնտրել:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա բազմաթիվ ավանտյուրաներից հետո, հատկապես մարզերի մակարդակում, մասնավորապես՝ մարզպետարաններում և պետական այլ մարմիններում աստղերը պատիժ են պատրաստում։

Կպատժվեն նրանք, ովքեր կհարվածեն մեջքից, անազնիվ կվարվեն, խղճին դեմ կգնան։
Խորհուրդ է տրվում լինել զգոն, անկեղծ, ազնիվ, արդար․․․

Նրանց, ովքեր ազնիվ կաշխատեն` ի բարօրություն ժողովրդի, տիեզերքը կպարգևատրի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*