ՖՈՏՈ. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Ազատության հրապարակում է

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց 16 կուսակցությունների հանրահավաքը, որի ժամանակ որպես վարչապետի թեկնածու ելույթ կունենա նաև Վազգեն Մանուկյանը:

Հանրահավաքին ներկա են մեծ թվով քաղաքացիներ: Օպերայում մեծ է նաև ոստիկանական ուժերի թիվը

Նկատենք, որ Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի հետ հարթակին կանգնած է նաև Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տեր Հովհաննես քահանան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո կրկին վերադառնալու է Դադիվանք:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*