Նիկոլ Փաշինյանի խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել, որ հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանը ճանաչելու է Արցախի անկախությունը

Այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել, որ հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանը ճանաչելու է Արցախի անկախությունը. ԱՂԲՅՈւՐ:

Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը նշել է, որ Արցախի ճանաչումը թեև դիվանագիտական առումով այլևս որևէ էական նշանակություն ունենալ չի կարող:

Բայց հնարավորություն կտա կանգնեցնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորների արտահոսքը, որոնք այս օրերին հանրային պարսավանքի են ենթարկվում Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու համար և մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացնում։

Հիշեցնենք, որ պատերազմի հենց առաջի օրը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում ռազմական դրության մասին հայտարարելուց հետո՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, հայտարարեց՝ իրենց օրակարգում եղել է և կա այդ հարցը։

«Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց:

Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաև Ձեր հարցից հետո հրապարակային, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք», — պատասխանեց վարչապետը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*