Համառ մար տերի ժամանակ նկատել է, որ զինվորները չկան: Տղաներից մեկը խնդրել, ասել է… Արցախում հերոսացած Էդգար Գասպարյանի կնոջ սրտառուչ խոսքերը

Ճանաչեք մեր հերոսներին: Գասպարյան Էդգար Վահագնի: Էդգարը ծնվել է 1986թ. դեկտեմբերի 7-ին: Ընտանիքի փոքր զավակն էր, ապրում էր Երևանում: Սովորել է Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում: Պարտադիր զինվորական ծառայության անցնելուց հետո ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի «իրավագիտություն» բաժինը: Ավարտել է նաև Երևանի «ՄԱՆՑ» համալսարանի տնտեսագիտություն բաժնում` ստանալով տնտեսագետ-ֆինանսիստ որակավորում:

2010թ. աշխատանքի է ընդունվել ոստիկանության զորքերում: Տասը տարիների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարել է բարեխղճորեն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մեդալների: 2018թ. պարգևատրվել է ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար:

Նույն թվականի սեպտեմբերի 13-ին պարգևատրվել է 1-ին աստիճանի կրծքանշանով: 2020թ. մայիսի 15-ին պարգևատրվել է ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալով: Վերջին 2 տարում հերթափոխ էր հանձնում նաև սահմանում: Ավագ լեյտենատ էր, ստացել էր վաշտի հրամանատարի պաշտոն, ավաղ…

Էդգարը պաշտում էր իր ընտանիքին: Կնոջ համար նվիրված ամուսին էր, ծնողի համար` հոգատար որդի: Երբ սկսվեց պատերազմը առաջնորդվեց «Կյանքս, հայրենիքս, պատիվս ինձ» սկզբունքով:
Սեպտեմբերի 27-ին, երբ արդեն սկսվել էր պատերազմը Էդգարը եղել է իր զինակից ընկերների կողքին: Սկզբում եղել են Քարվաճառում, այսուհետև տեղափոխել են պատերազմի ամենաթ եժ կետերից մեկում` Շուշի:

Մինչև վերջին օրը ընտանիքին ոչինչ չի ասել իր գտնվելու վայրի մասին: Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 7-ին Շուշիից: Խոսել է ընտանիքի բոլոր անդամների հետ և ասել, որ վիրա վոր է և շրջափ ակման մեջ են ընկել: Մայրիկի հետ խոսելիս ասել է. «Մամ ջան, կարող է էլ ձայնս չլսես»: Իսկ կնոջն ասել է. «Լիլ, քեզ լավ կնայես, մամային լավ կնայես, ես հետ չեմ գա…»:

Ողջ մնացած զինակից ընկերները պատմում են, թե ինչպես է Էդգարը Շուշիի համար մղ վող կատ-աղի մար-տերի ընթացքում զո-հված իր 2 ընկերներին 2 օր շարունակ տարել է իր հետ այն տարածքներ, որտեղ առավել անվտանգ են եղել: Համառ մար տերի ժամանակ նկատել է, որ իր չորս զինվորները չկան: Տղաներից մեկը խնդրել, ասել է. «Էդգար, իրենք հետ կգան, դու մի գնա, հետ արի»:

Սեփական կյանքը վտանգելով` գնացել է փրկելու իր զինվորներին, սակայն Էդգարին մենակ չեն թողել իր կողքին գտնվող զինվորները: Գնալով թշնամուն ընդառաջ` ստացել է վիրա վորում և ընկել շրջափ ակման մեջ: Տասը օր անց, մեծ ցավով ու կսկիծով իմացանք, որ հերոսի մա հով անմա հացել է: Էդգարը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ բազմաթիվ նպատակներ ու երազանքներ, սակայն այսօր դրանք մնացին անկատար…

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*