Կարևոր. Նույնականացվել է 260 զո հված հերոս զինծառայողի մարմին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զո հված զինծառայողի մարմնի նույնականացում:

«Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն, և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում:

Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:

Սարքը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Սարքավորումը միակն է, և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պա տերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*