Ասաց՝ մամ ջան, դե լավ, շատ ժամանակ չունեմ խոսելու… Իր զանգից երևի 1-2 ժամ հետո տղաս զո հվել է, բայց…Արցախում զո հվшծ Արտակի մոր հուզիչ խոսքերը որդու մասին

Արցախյան մшր տերում զո հվшծ 19տարեկան Արտակ Արայիկի Մարտիրոսյանը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասից էր: Ծնողների ու իրենից մեծ եղբոր հետ էր բնակվում։ Նրա մայրը՝ Աննա Մարգարյանը, 168.am-ի հետ զրույցի ժամանակ տղային բնութագրեց՝ որպես անսահման հումորի տեր մարդ: «Արտակը՝ աշխույժ տղա էր, ուրախ

ու լուսավոր էր, շատ մեծ հումոր ուներ, իր անունը տալիս՝ բոլորը ժպտում են: Անսահման հումոր ուներ և անսահման մեծ սիրտ, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ էլ փոքր: Արտակիս բոլոր ընկերները իրենից տարիքով մեծ են, բայց չեն իմացել, որ ինքը տարիքով փոքր է իրենցից, իր տարիքի համեմատ՝ նա բավականին հասուն մարդ էր: Ամեն բան սիրում էր, սակայն հատկապես զինվորական կյանքն էր շատ սիրում: Տասնութ տարին լրանալուց

այդքան չէր ուրախացել, որ չափահաս է, ինչքան, որ արդեն բանակ պետք է գնար»,- ասաց Արտակի մայրը: Տիկին Աննան պատմեց, որ մինչ զորակոչվելը Արտակը հասցրել էր ընդունվել քոլեջ, որից հետո՝ համալսարան. «Արտակը դպրոցը ավարտեց և ընդունվեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ հաշվապահական բաժին, կարմիր դիպլոմով ավարտեց, ընդունվեց

Տնտեսագիտական համալսարան՝ կառավարման բաժին, 2-րդ կուրս միանգամից: Հասցրեց դասընթացին մասնակցել, հասցրեց բոլոր քն նությունները հանձնել: Մինչ ամսի տասներեքը քննություն ուներ, գնաց և հանձնեց, 2020թվականի հունվար ամսի տասնչորսին մեկնեց ծառայության, ասում էր, որ ոչ մեկին պարտք չմնամ»: Արտակի մայրը պատմեց, որ որդին սովորելու հետ միասին աշխատում էր: Նպատակներ էր դնում իր առաջ ու անպայման հասնում այդ

նպատակներին: «Փառք Աստծո, Արտակի աշխատանքի կարիքը չունեինք, սակայն ինքը շատ ինքնուրույն անձնավորություն էր, սիրում էր ամեն բան կարողանալ, հասնել, ամեն բանի: Եթե իր առջև նպատակ էր դնում, դրան անպայման պետք է հասներ: Ինքը ոչ մի րոպե չթողեց աշխատանքը, ասում էր՝ ես կհասցնեմ ամեն բան: Արտակը Մարտունի երեքում էր ծառայում, հենց գնաց բանակ, իր առաջ

անմիջապես նպատակ էր դրել, որ պետք է ստանար կոչում: Հասցրեց դա էլ անել տղաս, կրտսեր սերժանտի կոչում էր ստացել: «Ես պիտի լինեմ սերժանտ», ու եղավ: Ծառայությունն իր տարերքն էր, մինչ դպրոցը ավարտելը ինքը սկաուտական շարժման անդամ է եղել, անդամագրվել էր պատանի երկրապահ խմբին… Բանակը իր տարերքն էր, նույնիսկ մի պահ ուզում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռшզ մական համալսարան, ես

չհամաձայնեցի…»,- պատմեց Արտակի մայրը: Նա հիշում է, որ որդու ամենասիրած տոնը մայիսի Իննն էր: ամեն տարի այդ օրը Արտակը գնում էր իրենց գյուղի հուշահամալիր, ուր միջոցառումներ էին կազմակերպվում. «Հայրենական պшտ երազմին նվիրված հուշահամալիրն է, ուր արցախյան առաջին պшտ երազմի հերոսներն են թш ղված: Մայիսի իննին իր համար տարերք էր՝ զինվորական շորեր հագնելու ու այնտեղ պատվո

պահակ կանգնելու համար: Հիմա ինքն այնտեղ պատվո պահակ է Միշտ…»: Արտակի մայրը նաև պատմեց, որ անգամ պшտ երազմական օրերին, երբ տղան իրենց էր զանգում, վստահեցնում էր, որ ամեն բան լավ է լինելու. «Բանակն իր համար ամեն ինչ էր, ոչ մի անգամ չի բո ղոքել, անգամ պшտ երազմական օրերին, որ զանգում էր, մենք չենք իմացել, որ ինքը հրե տшկոծության

տակից է զանգում: Ասում էր՝ հաց կերա հենց նոր, ամեն Բան լավ է: Վերջին անգամ որդիս ինձ հետ է խոսել հոկտեմբերի քսանյոթին, ժամը 19:33, ուրախ-ուրախ խոսեց, բոլորիս բարևեց, հարցրեցի, թե հաց կերե՞լ ես, պատասխանեց, թե հա, բա ո՞նց, իր սիրած խոսքն էր: Հարցրեցի՝ հասցրե՞լ ես գոնե թրաշվել, քանզի ինքն ընդհանրապես չէր սիրում չթրաշված, պատասխանեց՝

չէ, մամ ջան, մազերս այնքան է երկարել, արդեն լցվում է բերանս, ու ծիծաղեց իր ասածից: Ասաց՝ դե լավ, մամ ջան, շատ ժամանակ չունեմ խոսելու… Իր զանգից հավանաբար մեկ-երկու ժամ հետո որդիս զո հվել է, բայց մենք իմացել ենք 29-ի առավոտյան: Տղայիս նպատակները շատ էին, ամեն ինչ կապված էր եղբոր հետ, ասում էր՝ ապեր, կգամ՝ սա կանենք, նա կանենք, օրը մի բիզնես էր

մտածում, զանգում ասում էր, թե այսինչ բանն եմ մտածել, դու էլ մտածիր: Եղբորը ասում էր՝ դու էլ ֆինանսները կկառավարես, ես էլ ողջ բիզնեսը: Շատ էին իր նպատակները…»: Արտակ Արայիկի Մարտիրոսյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Ջրառատի կենտրոնական գերե զմшնատան ազատամшր տիկների պանթեոնում»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*