Այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանվում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է՝

ՀՐԱՏԱՊ. Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար։

Գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։

Mediaport-ը լրացուցիչ մանրամասներ կհայտնի՝ ճշտելով լուրերը։

Կառավարությունում խուճապ է. ԱԱԾ-ն Փաշինյանին զեկուցել է, որ այս պահին Ազատության հրապարակում և հարակից փողոցներում ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվել։

Հայաստանի եզդիական համայնքը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Ազատության հրապարակն՝ այս պահին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*