ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալաթիան՝ աղբի մեջ. վարչական շրջանի ղեկավարը մեղքը բարդում է բնակիչների վրա

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի բակերը աղբի մեջ կորած են: Այս թաղամասում աղբահանություն գրեթե չի իրականացվում: Ամենուր աղբ ու գարշահոտություն է:

Բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նկատեցին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մաքրվում են միայն գլխավոր փողոցները եւ երանությամբ հիշեցին նախկին տարիները:

Բնականաբար այս խնդրի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից: Վարչական շրջանի ղեկավարն, այսպես ասած՝ մեղքը բարդեց բնակիչների վրա:

Փաստորեն վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է, որ որեւէ համատիրություններին պարտադրելու լծակ չունի: Արձանագրենք, որ աղբահանություն չի իրականացվում այն շենքերի բակերում, որտեղ երեխաներն են խաղում ու աղբի կուտակումն արդեն գետնին է: Իսկ վարչական շրջանի ղեկավարը որեւէ լծակ չունի:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*