Ռոբերտն է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը

Ինչպես հայտնի է, այսօր Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, 44-օրյա պատ երազմի ժամանակ «Արցախի հերոս» կոչում ստացած  Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Պատե րազմը հենց Արցախում բազմիցս լուսաբանած սիրիացի լրագրող Աբբաս Ջուման իր համանուն «Abbas Djuma» տելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը։ Լրագրողը գրել է, որ նա է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը։

«Հարությունյանի ինքնաձ իգն ու զրահաբաճկոնը Ռոբերտի տանն են»,- նշել է Ջուման։

Նշենք, որ Մարտունիում Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ։ Ադրբեջանական կողմը տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ դրանում երևում է, թե ինչպես է Անօդաչու թռչող սարքը հարված հասցնում Հարությունյանին տեղափոխող մեքենային, սակայն հայկական կողմը հերքել էր տեսանյութի իսկությունը։

ՊԲ նախկին հրամանատարի վիր ավորման մասին պաշտոնական տեղեկատվությունը հաստատվել էր հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը ՊԲ հրամատար էր նշանակվել Միքայել Արզումանյանը և ստացել գեներալ-լեյտենանտի կոչում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*