Ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չպետք է զրկվի Ամանորից․ Դավիթ Թումասյան

Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության նախկին պետ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամանորյա Տոնածար Հանրապետության հրապարակում չտեղադրելը, անհասկանալի մեծ ծախսեր չանելը, հրավառություն չանելը տրամաբանական է և ճիշտ, սակայն՝

1 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չպետք է զրկվի Ամանորից, նա պետք է հանդիպի Ձմեռ Պապին, ում 1 տարի անհամբեր սպասել է,

2 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, մեղավոր չէ ստեղծված իրավիճակում կամ պարտված պա տերազմում, իսկ զրկվելով Ամանորից, նա կարող է իրեն մեղ ադրել, ինչը խիստ տրավմատիկ է երեխայի համար,

3 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չի հասկանալու տանը մեծահասակների Ամանորյա ջերմության բացակայությունը՝ առավել ևս 2020թ.-ին այդքան սահմանափակումների ենթարկվելուց հետո /մանկապարտեզ կամ դպրոց չհաճախելը, հասակակիցների շփման սահմանափակումները, զվարճանքի բացակայությունը և այլն/,

4 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չպետք է մեծանա թախիծը սրտում, և հայի տխուր աչքերը, որոնք գալիս են Ցե ղաս պանությունից հետո, պետք է ժպտան, իսկ մենք՝ մեծահասակներս ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ապահովել այդ ժպիտները:

Մի զրկեք երեխաներին, մասնավորապես մանկահասակ, ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ… »:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*