«Հայրը գնացել էր որդու գերեզմանին այցի, տարել էին գե րի, գյուղացին իր տնից էր գերեվարվել, մյուսը` իր մեքենայով ճանապարհից էր անհետացել, ո՞րը նշես». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով օրերս մասնակցում էր հայ ռազմագե րիներին տուն վերադարձնելու խնդրով մտավորականների կազմակերպած ակցիային, Ֆեյսբուքի իր էջում ևս մեկ անգամ գրառում է արել գերության մեջ գտնող և ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկվող հայ զինվորների մասին:

«Չեմ դնելու երեկ գերեվարված հայի խոշտանգումների վիդեոն, որով ստիպում էին համբուրել իրեն տանջող թուրքի կոշիկները, չեմ դնելու զինվորականներին կեղեքող ու ստորացնող կադրերով վիդեոները, այն հերոսների, որոնք մինչև վերջ կռիվ էին տալիս հանուն բոլորիս, նաև անտարբեր մնացած ու «կույր» մարդկանց….

Այնքան կոտրված ու իսպառ գետնին ենք հավասարեցված, որ ուժ չկա: Մի կերպ երկու ոտքի վրա կանգնում ենք ու թմբիրի մեջ իբր քնում: Էն հերոս երեխեքը, որ դեռ ողջ են, բայց նաև մեռած…

Չեմ դնելու, որ ինձ պես ամեն նայող չմեռնի անդարձ, բայց իմացեք, որ այսօր արդեն Հայաստանում էլ չկա անվտանգ գոտի: Չկա խաղաղություն ու հաստատ չկա ապահովություն:

Հայրը գնացել էր որդու գերեզմանին այցի, տարել էին գե րի: Գյուղացին իր տնից էր գերեվարվել: Մյուսը` իր մեքենայով ճանապարհից էր անհետացել, ո՞րը նշես…

Հայաստանը` անվերջանալի առաջնագիծ օղակված: Քանի՞ գ երի կա վերջը, նորերին հաշվե՞լ եք, թե արդեն «անիմաստ եք» համարում, քանի՞սն են անհայտ կորած, վերջը գե րի՞ են, թե՞ արդեն մարմիններն էլ գտնելու ենթակա չէ, վախ Աստված ջան: Մենք ինչի՞ համար ենք ապրում, որ դանդաղ մեռնե՞նք, քայքայվենք՝ առանց մեր հայրենակցին փրկելու հույսի՞…

Այսքան գերեվարված մարդկանց, ու զինադադարից հետո էլ գե րի տարածների հարցը, լավ, ո՞նց այդպես էլ նախապես գոնե չքննարկվեց, չստորագրվեց, չլուծվեց : Տեղահանվածները տուն գնալիս են գե րի ընկնում: Էս ի՞նչ անեծք է անվերջանալի:

Վայ մեզ, երիցս վայ, վայ անտարբերներին, վայ անիրազեկներին, վայ անտեսներին ու անհոգիներին, վայ մեզ, որ մեր ճակատագիրը թուրքն է որոշում»,- գրել է նա:

Ավելի վաղ Նազենին հայ ռազմագե րիների մասին նամակ էր տեղադրել իր էջում՝ հետևորդներին խնդրելով այն ուղարկել իր նշած էլեկտրոնային հասցեներին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*