ԱԱԾ տնօրեն Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից

Mediaport-ը նախօրեին հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։

Նույն օրը ԱԱԾ-ն հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։

Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։

Mediaport

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*