Գե րիների եւ զп հվածների մարմինների փոխանակման ձգձգումը ցույց են տալիս, որ… Հովսեփ Խուրշուդյանի կարևոր վերլուծությունը

{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1606976412228","source":"other","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1606976463820"}
Հովսեփ Խուրշուդյանը գրում է.
Ադրբեջանցիների սադրանքը Սոթքում, գե րիների եւ զп հվածների մարմինների փոխանակման ձգձգումը ցույց են տալիս, որ այս խառնակ օրերին Կրեմլն ու Բաքուն որոշել են ակտիվորեն միջամտել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, Հայաստանում հեղաշրջման միջոցով մեր երկրի ինքնիշխանության
վերջնական կп րծանմանը եւ Երեւանում ռուսական գուբերնատորի նշանակմանը։ Սա պարզապես գործնական շարունակությունն է ռուսաստանյան ԶԼՄ-ներով օրեր շարունակ ընթացող ու Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված հակաքարոզչության եւ նրան իշխանազրկելու ուղիղ կոչերի։
Ես խնդիր չունեմ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների հետ, ովքեր կարծում են, որ դե եթե Կրեմլը ավելի լոյալ իշխանություն է ցանկանում ունենալ ՀՀ-ում,



ապա պետք է նրա համար նման իշխանություն ձեւավորել, «ճարներս ինչ»։ Ուղղակի այդ մարդիկ արդյո՞ք գիտակցում են, որ հենց դարձանք փաստացի ռուսական գուբերնիա, հաջորդ քայլով դառնալու ենք նաեւ դե-յուրե ՌԴ-ի մաս՝ տարատեսակ միութենական պայմանագրերի քողի տակ, որի մասին բաց տեքստով արդեն հայտարարում են 16-ի ներկայացուցիչները։ Արցախյան

պш տերազմում տվել ենք մի քանի հազար զп հ․ այդ մարդիկ պատրա՞ստ են որ նոր հազարավոր զп հեր էլ տանք ռուս-ուկրաինական հնարավոր պш տերազմում Դոնբասում, ինչպես դա արեց Կադիրովը՝ օտար պш տերազմում մш հվան բերան ուղարկելով սեփական հայրենակիցներին, կամ ռուս-թուրքական պш տերազմում Ղրիմի շուրջ, կամ թեկուզ հենց Կովկասում։

Իսկ հայ ազգին այնժամ ոչ ոք չի էլ հարցնելու, թե մեր զп րքը որտեղ եւ ինչպես օգտագործվի․ Կրեմլը հրահանգելու է՝ գուբերնատորն իրականացնելու է, ձեր սիրելի Սոլովյովի գլխավարած ուռա-քարոզչական նվագախմբի շեփորների ներքո։
Ինչն է ինձ զարմացնում՝ դա այն է, որ մեր ինքնիշխանության կողմնակիցներից ոմանք էլ ընկել են դեպրեսիվ հույզերի գիրկը եւ օր առաջ Նիկոլի իշխանությունը հեռացնելով հույսեր են փայփայում, թե դրանից հետո

ՀՀ-ում հնարավոր է լինելու շատ թե քիչ ինքնիշխան կառավարություն ձեւավորել ՌԴ-ի ազդեցության կտրուկ աճի պայմաններում, երբ փողոցում կանգնած, իշխանափոխության հայտ ներկայացրած միակ ուժի թիկունքում կանգմած է Կրեմլը։ Իսկ վեց ամիս ինչո՞ւ չեք ցանկանում սպասել։ Որ ԱՄՆ-ում ներքաղաքական իրադրությունը կայունացած լինի ու նա՞ էլ հանկարծ չմիանա Ֆրանսիայի կողմից՝ այդ երկրի Սենատի շուրթերով մեզ առաջարկած այլընտրանքին։

Այն, ինչը որ բանակցված եւ պայմանավորված է եղել համանախագահողների կողմից․ միջազգային խաղաղապահներ ոչ միայն նախկին ԼՂԻՄ, այլեւ յոթ շրջանների տարածքում, ինչը հնարավորություն կտա հայ փախստականներին վերադառնալ նաեւ Հադրութի շրջան, Թալիշ-Սեյսուլան գծի բնակավայրեր, Քարվաճառ, Քաշաթաղ եւ Աղդամ։ Պայմանավորվածություն, որը խախտվել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում, ինչն ընդունել են ու դա մատնացույց արել 3 համանախագահող երկրները։

Պայմանավորվածությունների խախտում, վավերացված մի հայտարարությամբ, որն ինքնին որևիցե միջազգային մանդատ չի ապահովում ռուս խաղաղապահների համար, էլ չասած այն մասին, որ չի երաշխավորում ո՛չ նախկին ԼՂԻՄ տարածքի եւ ո՛չ էլ, առավելեւս յոթ շրջանների խաղաղ հայ բնակչության անվտш նգությունը, այլ հակառակը՝ ամրագրում է հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած՝ միջազգային բոլոր նորմերով եւ օրենքներով խստիվ արգելված եւ դատш պարտելի էթնիկ զտումը։

Պատահակա՞ն եք համարում, որ Ֆրանսիայի սենատի որոշման մեջ հատուկ շեշտվում է մինչեւ սեպտեմբերի քսանյոթը առկա սահմանները։ Կամ այն, որ ընդամենը 1 սենատոր դեմ քվեարկեց, իսկ 305-ը՝ կողմ։ Բանաձեւին դեմ հանդես եկած գործադիրի ներկայացուցչի խոսքը այդքան արժեք ու կշիռ չունե՞ր օրենսդիրների մոտ։ Ֆեյսբուքյան զգացմունքային տրամադրությունները վճռորոշ դեր խաղացին թե՛ 2018 թվականի հեղափոխության եւ թե էյֆորիայի ներքո իշխանություն ձեւավորելու վրա։ Մեզ շրջապատող ավտոկրատ արտաքին ուժերը դասեր են քաղել եւ որոշել են նույն ֆեյսբուքյան՝ այս անգամ արդեն դեպրեսիվ եւ

հուսալքության տրամադրությունները ուղղորդել եւ օգտագործել մեր սեփական տունը՝ մեր ինքնիշխան պետությունը քш նդելու համար։ Իսկ ինքնիշխանության նվիրյալ ուժերին, ովքեր եւս կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը կոչ եմ անում չտրվել արտաքին, առավելեւս՝ Ադրբեջանի սш դրանքներին, այլ այս 6 ամիսներն օգտագործել «Իմ քայլ»-ին միասնական հզոր այլընտրանք ձեւավորելու, արդյունավետ ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքներ ընդունել ստիպելու համար՝ այդժամ ես էլ ձեզ հետ կպահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացումը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*