Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում, արագացրու, ուղեղս մի հարթուկիր. Հետաքրքիր մանրամասներ՝ Փաշինյան-Տոնոյան զրույցից՝ պաշտոնանկությունից առաջ…

Հայաստանի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Եվրոպա: Այս մասին հայտնում է TOGARMA տելեգրամյան ալիքը:

Նա մասնավորապես Վիեննայում է:Տոնոյանը Հայաստանը լքել է Նիկոլ Փաշինյանի տրամադրած օդանավով:

Տելեգրամյան ալիքը նաև ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ու Տոնոյանի զրույցը վերջինիս պաշտոնանկության օրը:

Փաշինյան-Այս իրավիճակում ես քիչ տարբերակներ ունեմ, պետք է պաշտոնանկ անեմ քեզ: Իրավիճակն անելանելի է:

Տոնոյան-Ինձ պաշտոնանկ անելու կարիք չկա, ես եկել եմ պաշտոնանկ լինելու: Միայն պետք է ինձ օդանավ տրամադրես ժամը 15:00-ի համար, դեպի Վիեննա:

Փաշինյան-Ոչ, դա անթույլատրելի է: Երկրում ռազմական դրություն է: Մենք պետք է պարզենք հարցը:

Տոնոյան-Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում: Ես ձայնագրություներն ունեմ: Այնպես որ, պետք չէ ուղեղս հարթուկել:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*