ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր քրեական գործ ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով. ինչ է պարզվել

Հայաստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 27-ից վերսկսված արցախյան պատերազմին առնչվող նոր քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով։

Այն առնչվում է Արցախի դեմ իրականացված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելուն։ Անցած ամիս պատերազմի

ընթացքում քրեական գործ էր հարուցվել միջազգային ահաբեկչության հոդվածով։ Ձեռք էին բերվել տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններին մասնակցելու համար միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների և վարձկանների է ներգրավել։

Բացի այդ, երկու վարձկաններ հայտնաբերվել էին ՀՀ  Զինված ուժերի կողմից, որոնց մեղադրանքներ էին առաջադրվել և նրանք

կալանավորված են հիմա, բացի դրանից, տվյալներ էին ձեռք բերվել նաև մի քանի այլ վարձկանների մասնակցության վերաբերյալ, նրանց ևս որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումներ են կայացվել եւ հայտարարվել է միազջային հետախուզում:

Հայաստանում կալանավորված, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ ալ Աբեդ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը հայաստանցի իրավապահներին պատմել են, որ Սիրիայում հավաքագրվել են և տեղափոխվել Ադրբեջան՝ ամսական 2 հազար դոլարի համար, նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Բացի այդ, կան տվյալներ, որ Արցախի և Հայաստանի տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք

գործել են կազմակերպված խմբի կազմում և դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին։  Այս քրեական գործը ևս ուղարկվել է Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*