Երբ մաման կր ակոցի ձայներ լսելով՝ հարցնում էր՝ Եփ, էդ խփո՞ւմ են: Եփրեմն ասում էր… Ինչպես է զո հված տանկիստը հանգստացրել պայ թյունի ձայներ լսող մորը

{"subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1606733315452","source":"other","origin":"unknown","source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1606733328526"}

Զո հված տանկիստը այսպես էր հանգստացրել պայ թյունի ձայներ լսող մորը: 2001թ. հունիսի 4-ին Հարությունյանների ընտանիքում ծնված, հետագայում 3 քույրերի կողմից փայփայված հրազդանցի Եփրեմը հետո պիտի բանակ զորակոչվեր, որպես տանկիստ` մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղ վող մար տերին, աչքի ընկներ քաջագործություններով ու հետո անմա հանար:

Նրա քույրը՝ Արփինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Եփրեմը տան կրտսեր զավակն էր, երկար սպասված երեխա: Ասում է՝ երեք քույր էին, Եփրեմին երեխայի նման են փայփայել:

Հավելում է, որ եղբայրը բանակում սկզբում մեխանիկ վարորդ է եղել, հետո որպես լավ տանկիստ պատերազմին է մասնակցել այլ տղաների հետ, եղել ամենաթե ժ վայրում: «Եփրեմը մեր սիրելի եղբայրն էր, մեր փոքրն էր, մենք նույնիսկ մի կոնֆետը պահում էինք նրա համար»,-նշում է նա: Արփինե Հարությունյանն ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ մայրը խոսել է հոկտեմբերի 18-ի երեկոյան, իսկ 19-ի առավոտյան Եփրեմը վիր ավորվել է, Ստեփանակերտում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել Երեւան ու մա հացել սրտի կանգից:

«Չէինք պատկերացնում, որ նման բան կարող է լինել, ինքն էնքան «դուխով» էր խոսում, երբ մամաս արցունքն աչքերին հեռախոսով խոսում էր, ինքն ասում էր՝ մամ, դուխդ չգցես, լավ ա լինելու: Երբ մաման կր ակոցի ձայներ լսելով՝ հարցնում էր՝ Եփ, էդ խփո՞ւմ են: Եփրեմն ասում էր՝ մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում…

Հրամանատարը մեր տուն էր եկել, ինքն էլ էր հուզված: Ասում էր՝ չեմ պատկերացնում, որ Եփրեմը պետք է չլիներ, շատ մեծ ցավ է: Ինքը շատ սիրված երեխա էր, իր բոլոր ուսուցիչները չեն կարողանում հաշտվել կատարվածի հետ»,-ասում է հերոսի քույրը:

Արփինե Հարությունյանի խոսքով, եղբայրը երազում էր, որ ծնողները լավ ապրեն, թոռներ ունենան, լավ մեքենա ունենա, երազում էր Սոլակ գյուղի հայրական տունը վերանորոգել իր ճաշակով. «Պապս փող էր հավաքում, ասում էր՝ Եփրեմ ջան, բանակից կգաս, ավտո կառնես… Մեր պապը այդ նպատակով թոշակն էր հավաքում»:

Արփինեն ասում է՝ սիրած աղջիկ ուներ, բայց այդպես էլ անունը գաղտնի էր պահում. «Ինքն ասում էր՝ մինչեւ այդ աղջիկը «հա» չասի, ես չեմ ասի ոչ մի բան: Նա թույլ չէր տալիս, որ տղաները փողոցում որեւէ աղջկա մասին վատ խոսեին, ասում էր՝ ես 3 քույր ունեմ, ամեն աղջիկ մեր նման մեկի քույրն է…»:

Արփինեն վկայակոչելով Եփրեմի ընկերների պատմածը՝ նշում է. «Ընկերներն ասում են, որ շատ ժամանակ, երբ ԱԹՍ-ները հար վածել են, իրենց տանկը սկսել է վառ վել, Եփրեմը այրվող տանկից դուրս է եկել, շորերը հանել է ու թշնամու նորագույն տանկով հետ է եկել: Հրամանատարը զարմացել էր՝ մենք էս որակի տանկ չենք ունեցել, ո՞նց ես կարողացել էդ տանկը վարել: Մի մար տի ժամանակ էլ, երբ թշնամին խփել է ընկերոջ տանկին, տղաները կոնտուզիա են ստացել, ի վիճակի չեն եղել տանկը քշել, Եփրեմը այդ տանկը կապել է իր տանկին, քշել-բերել, որ ընկերները չմնան…

Ասում են՝ կատակում էր, թե գյուղից ինձ սա է օգուտ մնացել, որ ավտոն ավտոյի հետեւից կապած տանում են…»: Քույրը հավելում է, որ հոկտեմբերի 19-ին վիրա վորվելուց հետո Ստեփանակերտում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխել Հայաստան, «Աստղիկ» բժշկական կենտրոն. «Անունը շփոթել են, երեւի ընկերոջ շորն է հագած եղել, դրա համար են խառնել, հետո ամսի 22-ին մա հացել է՝ սրտի կանգից: Հայրս գնացել էր Ստեփանակերտ, Դրմբոն, բոլորս էինք փնտրում իրեն, սրտատրոփ սպասում էինք, որ կգտնենք, բայց իրեն գտանք դ իահեր-ձարանում…»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*