Ով է Սոթքի ոսկու հանքի սեփականատերը

«Ես չգիտեմ՝ հանքի տերերն ինչ պայմանավորվածություններ ունեն հակադիր կողմի ներկայացուցիչների հետ, գուցե հանքը կշարունակվի բնականոն հունով շահագործվել»,-օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նա նաև հավելել է, որ հանքի ղեկավարությունը քաջատեղյակ է ըստ մակրոտնտեսական բաժանման գտնվելու վայրի մասին։Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Խոշոր բաժնետերը Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի կարողությունը «Ֆորբսը» 2020 թվականին գնահատել է 1․3 միլիարդ դոլար։ Նրա «Կորպորացիա АЕОН»-ին են պատկանում 14 օդանավակայաններ Ռուսաստանում, անշարժ գույք Մոսկվայում, գետային նավահանգիստներ։

Տրոցենկոն Ռոսնեֆտ ռուսական խոշորագույն նավթային պետական ընկերության նախագահի՝ Իգոր Սեչինի խորհրդականն է։

2013 թվականից Տրոցենկոն ներգրավվել է ոսկու բիզնեսում։ Այս ոլորտում նրա գլխավոր ակտիվը Գեոպրոմայնինգ ընկերությունն է, որը ոսկու հանքեր է շահագործում Ռուսաստանում և Հայաստանում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*