Կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը. Փոստանջյան

Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ` 27.11.2020թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է որոշում, որով նախատեսվում է Մոսկվա գործուղել ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ Էդուարդ Հարությունյանին։ Գործուղումը կտևի 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 4-ը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի նա օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը իր Մոսկվա մեկնելու վերաբերյալ ոչ մի օրակարգ չի ներկայցրել հանրությանը: Նախատեսվող այցի վերաբերյալ Մոսկվայից նույնպես չկա ոչ մի տեղեկատվություն:

Այն, որ նա կարիք ունի իր Մոսկվա այցի կազմակերպման և անցկացման, որի օրակարգը հայտնի չէ և որի համար հատուկ մարդ է ուղեգրում Մոսկվա, հուշում է նրա ծածուկ նպատակի մասին: Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռազմական դրություն և կան բազմաթիվ վտանգներ թուրքիայի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման:

Հիշեցնեմ` 24.06.2020թ. Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Չմեկնելու պաշտոնական հիմնավորումը հայտարարվեց՝ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը:

ՀՀ իրավապահ մարմիններին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*