
Այս պահին մի խումբ մտավորականներ՝ Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և ուրիշներ, հանդիպում են հրավիրել Մոսկվա կինոթատրոնի մոտ, որպեսզի բարձրացնեն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագեрիների, ինչպես նաև մեր զnհված տղաների դիերի վերադարձի հարցը:

Նրանք կոչ են անում բոլորին նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, արտասահմանում ապրող հայերին՝ դիմել նաև այդ երկրների կառավարություններին, որպեսզի վերջիններս ստիպեն Ադրբեջանին վերադարձնել մեր տղաներին:
Մասնավորապես Հրանտ Թոխատյանի խոսքերով, հայկական կողմը սխալ է թույլ տվել, որ ստորագրված փաստաթղթում չի ասել, թե ինչ ժամկետներում պետք է վերադարձնել գեрիներին, իսկ այսօր ամեն մի օրը, ժամը կարևոր է, թեկուզ պետք է դադարեցնել այն շրջանների վերադարձը, որոնք Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով անցնում են թշնամուն, մինչև մեր տղաների վերադարձը:
Թոխատյանը նաև ասաց, որ չստուգված ինֆորմացիա կա՝ Ադրբեջանը սկսում է վաճառել մեր գեрիներին, վաճառել գեрության. «Ամենավտանգավոր բանը, որը կարող է լինել մեր տղաների հետ: Խնդրում եմ բարձրացնել մեր ձայնը, ավելի բարձր ու ինտենսիվ բարձրացնենք: Թող մեր բողոքը գնա միջազգային ատյաններ»:
Оставить комментарий