Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. նախարարի հետ հանդիպման մանրամասները

Արցախում ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ավարտվել է։ Ծնողներից մեկը հայտնում է հանդիպման մանրամասները․

«Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:
Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`

1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:
2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:
3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:
4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*