
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են 81-ամյա կնոջ մшհվան հանգամանքները: Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հաղորդագրության համաձայն, նշված օրը շտապօգնության խումբ էր ահազանգով մեկնել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 2-րդ շենք։ Տարեց կնոջն օգնության շտապած բուժխումբն արձանագրել էր, որ 81-ամյա կինը մшհացած է և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին։
Բնակարան էին մեկնել նաև օպերատիվ-քննչական խմբեր ու դատաբժիշկ։ Արտաքին զննությամբ՝ դ իակի վրա կապտուկներ էին հայտնաբերվել: Ըստ դատաբժշկի՝ կինը մшհացել էր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով։
Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզները ձեռնարկել էին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ 10-օրյա հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարեց կնոջը մարմնական վնասվածքը պատճառել էր որդին։
Նոյեմբերի 23-ին 43-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Оставить комментарий