
Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնվորապես ասվում է հետևյալը.

«Քանզի Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը հանձնված է, մի քանի ռազմավարական փակագիծ բացեմ:
Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության ներքո ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները՝ Վանքասարը, Ուղտասարը, Մատաղիսը, Մարտունու հարակից բլուրները, Շուշին, Քարվաճառի լեռները: Կհարցնեք, թե ինչո՞ւ:
Պшտերազմի մեջ բարձունքները ունեն մեծ նշանակություն: Բարձունքներից առավել հեշտ է թիրախավորել հակառակ կողմի էական կետերը:
Հենց այսօրվանից մենք պիտի ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ պատրաստվենք, թե ոնց ենք ազատագրելու Արցախի Հանրապետության բարձունքները:
Եվ թող ոչ ոք հեքիաթներ չպատմի մարդու իրավունքների և միջազգային հանրության վերաբերյալ:
Հենց այսօրվանից մեր գլխավոր գործը պետք է լինի բարձունքների ազատագրմանը պատրաստվելը»։
Оставить комментарий