Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, միջազգային կառույցներին կոչ ենք անելու զբաղվել հայ գեрիների հարցով․ արվեստագետները հայտարարություն են տարածել

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դերասան Հրանտ Թոխատյանի և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով զբաղվել հայ ռազմագեрիների հարցով։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ այս օր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավագվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Քանի որ Հայաստանը չունի իշխանություն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատել հայ գեрիներին

2. Թույլ չտալ Հայ գեрիների պատվազրկելը Բաքվի շքերթում

3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին

Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։

Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*