ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր տնից 700-800 մետր է հեռու սահմանը». Սյունիքի մարզում անհանգիստ են, բայց չեն հեռանա

ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչներն անհանգստացած են, բայց գյուղը լքելու մասին չեն մտածում: Այս մասին ArmLur.am-ին ասաց Խնածախի բնակիչ Կարո Թավադյանը, որը նախկինում եղել է վարչական բնակավայրի ղեկավարը:

«Մոտ 20-22 կմ կպած ենք վարչական տարածքով այդքան սահման ենք ունենալու: Իսկ տեղ կա, խոսքի մեր տնից այդ սահմանը 700-800 մետր մոտ է լինելու: Իրականում անհանգստացած ենք, որովհետեւ մեր գյուղի ժողովուրդը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, շատ մոտ ենք, որը վտանգավոր է, նույնիսկ մեր արտերը, վարելահողերը, մեր խոտհարքը կպած է այդ տարածքներին, բայց այս պահին լքելու կամ թողնելու պահով խոսք չկա, խուճապ չկա»,- ներկայացրեց խնածախցի Կարո Թավադյանը:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*