
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է պшտերազմի օրերին իր կողմից սահման ուղարկված շոկոլադի լուսանկարը` գրությամբ, որ այն հրավիրատոմս է իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար:

Լուսանկարին կից Իննան գրել է, որ շոկոլադի հասցեատերը, ցավոք, զnհվել է:

«Հայտնեցին, որ զnհվել է: Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել: Չճանաչած` հարազատ եմ կորցրել: Ինչ ծանր տարա, ինչի՞ սենց… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան ևս մեկ հրավիրատոմս֊շոկոլադ էր հրապարակել` նշելով, որ այն հասել է տեղ:
«Հասավ:

Հ.գ. Այդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու: Սպասում ենք»,- գրել էր դերասանուհին:
Оставить комментарий