
Արդեն 5 օր է, ինչ Պաշտպանության բանակը չի հրապարակում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զnհերի անունները։

NEWS.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է դա պայմանավորված։

«Ցուցակները հրապարակվելուց առաջ անպայման ճշտվում են, այսինքն՝ պետք է բոլոր մանրամասները ճշտել, նոր հրապարակել, որպեսզի թյուրիմացություն չառաջանա։

Պրոցեսը բարդ է»,— ի պատասխան տեղեկատվամիջոցի հարցին փոխանցել են նախարարությունից։
Оставить комментарий