Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Արցախի անկախության ճանաչման բանաձեւը

Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը:

Այս բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:

Առաջարկի համաձայն՝ կազմակերպվեց բաց քվեարկություն: 336 պատգամավորներից քվեարկեց 306-ը, կողմ քվեարկողների թիվը 305 էր, մեկ պատգամավոր դեմ էր:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը քվեարկության ներկայացնելու որոշում է կայացրել նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց:

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*