
«Ոչ մեկ կյանքում չի կարող իր պետության համար անի ավելին, քան էս տղերքն արդեն արել են… Մի արժեզրկեք․․․»․ Գարիկ Պապոյան

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը, անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և հատկապես զինվորների շուրջ ծավալվող անվերջանալի թեմաներին, ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է տեսանյութ, որին կից գրել է․
«Շատ հեշտ ա նшհատակվածների մասին մեկ րոպե լռել, ստատուսներում գրել «Մեր Հերոսներ» ու անցնել առաջ:
Արա բա ողջ մնացածները!!!!!! Հերոս չե՞ն։
Բա գե-րի ընկածները ՀԵՐՈՍ չե՞ն։

Հիմա որ «անտերության» են մատնված, ո՞վ ա մեղավոր։ Էլի նախկինները…
Հասկացանք… հերիք ա…
Տեր կանգնեք տղերքին:::::
Ոչ մեկ կյանքում չի կարա իր պետության համար անի ավելին, քան էս տղերքը արդեն արել են…

Մի արժեզրկեք․․․»։
Оставить комментарий