Անհետ կորած զինծառայողները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն․այն հենց այսօր լինելու է Մոսկվայում

Անհետ կորած զինծառայողները այսօր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ նամակ գրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրում էին աջակցել անհետ կորած զինծառայողներին գտնելու հարցում։ Անհետ կորած զինծառայողների հարազատներից 2-ը մտան ՌԴ դեսպանատուն՝ հանձնելու նամակը։

Դուրս գալով դեսպանատնից, հարազատներից մեկը նշեց, որ իրենց գրած նամակը այսօր արդեն լինելու է Մոսկվայում։ «Մենք հանդիպեցինք Շանի Վիկտոր Անդրեյովիչին, որը  կոնսուլն է, դեպարտամենտի ղեկավարն է, փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ ունենք զոհված զինվորներ այնտեղ, և առաջին խնդրանքը, որ  Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով, մեր ցավով։ Ի

նքը կարդաց նամակը և ասեց՝ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է Ռուսաստանի դեսպանին, և նամակը, որը գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և Ռուսաստանի Դաշնությանը, այսօր լինելու է Մոսկվայում և իրենք կանեն ամեն ինչ, որ աջակցեն մեզ։

Եվ ամենագլխավորը՝ մենք փոխանցեցինք, որ ունենք ծնողներ, որոնք վիդեոներով տեսել են, որ զոհված երեխաներ ունեն այնտեղ։ Նա ասաց, որ փոխանցենք Ռուսաստանի կողմից ցավակցությունը, իրենք կանեն ամեն ինչ, որ մեր կողքին լինեն, օգնեն»։

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը նաև ասել էր, որ եթե նախկինում այս ամենի մասին իմացել են ԶԼՄ-ների միջոցով, ապա այսօրվանից պետական մասշաբով զբաղվելու են այդ խնդրով։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*