
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:

Հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վահրամ Դումանյանը:
Նշանակման հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:
Оставить комментарий