«Ռուսաստանն ունեցել է միայն միջնորդի դեր»․ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը

Russian President Vladimir Putin chairs a video conference meeting on the COVID-19 coronavirus situation, at the Novo-Ogaryovo state residence outside Moscow on April 20, 2020. (Photo by Alexey DRUZHININ / SPUTNIK / AFP)

«Ռուսաստանն ունեցել է միայն միջնորդի դեր»․ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր եւ այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-հայտարարել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով՝ ես, բնականաբար, նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն էր»,-մեկնաբանել է ՌԴ նախագահը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*