Ես ընդամենը 13 տարեկան էի, երբ ծնողներիս հետ այցելեցի նրանց. ապշում էի՝ ինչպես են այնտեղ ապրում կամ ինչպես է Հռիփսիմեն երջանիկ, հիմա հասկանում եմ, որ… Նանե Արզումանյանի չափազանց հուզիչ գրառումը

Նանե Արզումանյանն իր էջում գրել է, որտեղ մասնավորապես ասվում է. «Սերը խաղաղության ժամանակ էլ էր նույնը՝ անվերջ սպասման մեջ և խեղ դող կարոտի: Ամուսնանալուց հետո Երևանին սովոր աղջիկը հասավ Գորիս, սակայն չէր էլ պատկերացնում հետագա ճանապարհը, հասավ Արա լեռ ու ապրեց քարուք шնդ եղած տան մեջ, սակայն

երջանիկ, քանի որ իր Սիրո կողքին էր: Ես ընդամենը տասներեք տարեկան էի, երբ ծնողներիս հետ այցելեցի նրանց. ես զարմանում էի, թե ինչպես են այնտեղ ապրում կամ ինչպես է Հռիփսիմեն երջանիկ, այժմ հասկանում եմ՝ Սերը հաղթում է ամեն ինչ: Հռիփսիմեն հասկացավ ծնողներիս մտահոգությունն ու անդադար նամակներ էր մեզ գրում և ասում, որ չանհանգստանանք ու ամեն

տողի մեջ նկարագրում այնտեղի բնությունը ու պատմում, թե ինչքան հաճելի է, երբ Արտուշի հետ շրջում են ու իրենց ձեռքերով նուռ հավաքում…
Սերը շարունակում էր ապրել, Սերը միշտ սպասման կարոտով էր՝ չքնող հայացքով ու խաղաղության աղոթքով քսաներեք տարի շարունակ, քանի որ ամեն ամսվա տասնհինգը օրը հրամանատարը

սահմանին էր՝ Հայրենիք էր պահում։ Սերը տուն ստեղծեց Ջաբրայելում ու ունեցավ 3 որդի՝ մեկը մյուսից արիական ոգով: Ես եղա ուսանող ու միայն արձակուրդներիս էի կարողանում այցելել այս Սիրուն, սակայն ամեն անգամ ավելի ու ավելի էի զարմանում, թե ոնց կարող են ապրել այդ տարածքում և երեխաներին ուղարկել մանկապարտեզ

ու դպրոց: Զարմանում էի ինքս իմ մեջ, քանի որ չէի կարող բարձրաձայնել. կարժանանայի հրամանատարիս ամենախիստ արձագանքին՝ եթե ոչ ես, ուրեմն էլ ով… Հռիփսիմեն էլ նրա նման նվիրվեց Հայրենիքին, Ջաբրայելի հոսպիտալում տարիներ շարունակ բուժում էր զինվորներին, և ես կրկին զարմանում էի: Ինձ համար սովորական էր

այս Հայրենասիրությունը՝ Պապայիցս ուրիշ բան չէինք կարող ժառանգել, սակայն որ մայրաքաղաքի կյանքին սովոր աղջիկը կարող էր գալ ու ապրել ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա ու այդքան հանգիստ՝ զարմանում էի միշտ: 2014 թ.-ին մի հարցազրույց կարդացի, Հռիփսիմեն ասում էր. «Երբ Արտուշի հետ

ծանոթացա, հասկացա՝ աշխարհի որ ծայրում էլ ասես, նրա հետ Կապրեմ: Բնականաբար, աշխարհի ծայրում չենք, սակայն սահմանին շատ մոտ ենք` կտրված դրսի «մեծ կյանքից». դպրոցը տաս կիլոմետր այն կողմ է, մանկապարտեզն էլ՝ ութ կմ… Մի երկու կրպակ կա և վերջ: Իսկ ես մայրաքաղաքում եմ ծնվել… Չգիտեմ, էլ առաջվա

նման չեմ ձանձրանում, թեև տանից դուրս զբաղվելու բան չունեմ… Թերևս ընտելացել եմ, սակայն դա դեռ չի նշանակում, որ կյանքս հեշտ է` տունս բարեկարգ, ամուսնուս աշխատավարձը` լիուլի… Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, հավատացե՛ք: Երևանում էլ յուրաքանչյուր օր կինո-թատրոն չէի գնում, Օպերա էլ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ գնացել, պարզապես այսպես ամեն ինչից կտրված

չէի»… Ես սկսեցի հանգիստ լինել, քանի որ գիտեի՝ Եղբայրս իր կողքին ունի մեկին, ով հանուն նրա պատրաստ է ամենի: Ամեն անգամ ուրախանում էի նրանց ունեցած հաջողություններով՝ հրամանատարս միշտ արժանանում էր մեդալների, իսկ Հռիփսիմեն՝ պատվոգրերի: Սերը շարունակում էր իր անձնվեր գործը՝ ապրել Ու արարել հանուն Հայրենիքի: Մեծ տղաս՝ Արարատս,

ընդունվեց բժշկական համալսարան ու Եղբորս կարևոր նպատակը կատարվեց՝ ցանկանում էր որդին անհրաժեշտության դեպքում զինվորներին բուժի… Սերը արարեց իր տունը, այգին, իր ամեն ինչը… Պшտ երազմն шյ րեց տունը, քшն դեց այգին, шվի րեց հողը՝ ասացինք ոչինչ, կարևորը՝ Սերն ապրի… Պшտ երազմը

կոտ րեց Սիրո մի թևը՝ այսքան կորուստից հետո տարավ Եղբորս, այժմ Սիրո մյուս թևը շնչում է, որ մենք չմեռ նենք… Հա՛, պшտ երազմը անողոք է, հա՛, պшտ երազմը սպш նում է, հա՛, պшտ երազմը հոգիդ կտոր-կտոր է անում, տանում ԱՄԵՆԱԹԱՆԿԻԴ, յուրաքանչյուր օր ստի պում ապրել կարոտով, Եռաբլուրի ճանապարհներում… Պшտ երազմը

խլում է ծնողիդ հպարտությունը, պшտ երազմը քեզ ստի պում է տեսնել ամենախիզախ անձի՝ Հորդ արցունքներն ու ապրել հավերժ Մորդ համոզելով, որ չմնա Եռաբլուրում… Սակայն ամենասшր սափելին այն է, որ պшտ երազմը կոտրում է Սերը՝ եզակի և անհավանական Սերը, պшտ երազմը չգիտի, թե մոմի լույսը ինչ է…»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*