Բողոքի նոր ալիք է բարձրանում Ադրբեջանում. Որքանով է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գնալով մեծանում են ադրբեջանցի այն ընդդիմադիրների թիվը, որոնք սկսում են բացեիբաց ասել, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը այնքան էլ ադրբեջանական կողմի շահերից չի բխում: ինչքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի իննի եռակողմ համաձայնագրի ստորագրումից տաս օր անց ադրբեջանցի

ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, համոզված է՝ ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը եղավ ոչ միայն

հետխորհրդային, այլ նաև հետսոցիալիստական տարածքի 1-ին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռա զմակայաններն ու սահմանապահ զոր քերը։ Այժմ ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից ու ազատությունից», — ըստ «Ազատության», պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցի մեջ: REAL

կուսակցության նախկին ղեկավարներից մեկի` քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի իննի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլ նաև վերջին շաբաթների ռազ մական ձեռքբերումների նշանակալի մասը։ «Եթե համեմատենք մինչև պատ երազմը ստեղծված իրավիճակն ու այժմ առկա

կացությունը, ապա, բնականաբար, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը, բայց, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ այժմ էլ Ղարաբաղը մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ուզենք Ղարաբաղ այցելել, չենք կարողանա», — պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր

Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը շատ նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին ու 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամար տությունների ժամանակ։ «Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում ու Հարավային Օսիայում։ Վրաստանն այնտեղ որևէ լիազորություն չուներ։ Արդյոք այդպիսի իրավիճակը

չի կրկնվի նաև Ղարաբաղում, ու ո՞վ կարող է մեզ նման երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ այդպիսի երաշխիքներ չկան», — պնդում է քաղաքագետը։ Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, բայց, վստահեցնում են, որ ռուսական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ ԼՂ-ին հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, հնարավոր է

Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։ «Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին ու ասել՝ հեռացեք», — նշում է Օրուջը։ Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պիտի անցնի արդեն հաջորդ շաբաթ։ Բաքվում, բայց, դժ գոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։ «Վանք գյուղի

[նախկին] բնակիչները դժ գոհ են։ Եթե ռուսներն ուզում են հսկել վանական համալիրը, կարող են տանկ կանգնեցնել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պիտի թույլտվություն ստանան ռուսական անցակետից», — գրում է «Թուրան» գործակալությունը։ Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան

թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի իննի համաձայնագիրը և ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորությունները և կարողություններն են։ «Այդ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրա համեքենա, 380 միավոր ուրիշ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը

վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու, թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում հնարավոր չէ», — ըստ «Ազատության» համոզված է Ղասիմլին։ Այսպես, տաս օր է անցել եռակողմ հայտարարության ընդունումից, ու կամաց-կամաց Ադրբեջանում մեծանում են դժ գոհությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ եռակողմ

հայտարարությունը ընդունելի է Ռուսաստանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին: Այժմ թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի համար իմիջի հարց է լինելու այդ հայտարարության պահպանումը: Դե իսկ Ալիևը կհայտնվի մի վիճակում, երբ պարտավոր է իր ստորագրածին «տեր կանգնել»՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական ազգի համար մեծ ձեռքբերում:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*