ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է հասկացնում Եվրոպան Ադրբեջանին. առաջիկայում նոր զարգացումներ կլինեն

Պատերազմ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտեց Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքներից մեկը` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Ռուսաստանն արեց հնարավորը պատերազմը կանգնեցնելու և գործընթացը դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար: Ադրբեջանը հետևողականորեն խախտում է նաև երկրորդ սկզբունքը` ինքնորոշման իրավունքը` հրաժարվելով քննարկել Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ Արցախի համար: Այժմ կարծես նշմարվում է դրա դեմն առնելու հնարավորությունը Եվրամիության և ԵԱՀԿ-ում նրա ներկայացուցիչ Ֆրանսիայի միջոցով:

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են Արցախյան հակամարտության վերջին զարգացումները, ինչից հետո ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումն առաջին քայլն է, անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները համապարփակ կարգավորման, այդ թվում՝ կարգավիճակի հարցի վերաբերյալ:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, հարկավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում աշխատել հարատև քաղաքական կարգավորման վրա:

Եվրոպան, առաջին հերթին՝ Ֆրանսիայի միջոցով՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, այժմ քայլեր է ձեռնարկելու բանակցային գործընթացը վերականգնելու, բնականոն ձևաչափ վերադարձնելու համար: Եվ հիմնական թեմաներից մեկը լինելու է կարգավիճակի հարցը, որին նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ անդրադարձ չի եղել և որը դուրս է մնացել օրակարգից:

Ռուսաստանն այս հարցի շուրջ արտահայտել է իր դիրքորոշումը՝ այն դիտարկելով հեռու ապագայում լուծվող հարց, որին կանդրադառնան երկու ժողովուրդների համակեցության ապահովումից հետո:

Առկա միտումներից ելնելով՝ բանակցությունները մոտ ապագայում կարող են վերսկսվել, կարգավիճակի հարցը կբերվի օրակարգ, բայց դժվար է ասել, թե քանի տարի և ինչ որակով կբանակցվի:  Ի դեպ, նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Արցախի ճանաչման հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*