Վերջին օրը ասեց` Ան, մի բան խոսք տուր: Ասեցի ինչ, ասեց խոսք տուր, որ… Զոհված հերոս Թաթուլի քրոջ հուզիչ գրառումը

{"subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605866685854","source":"other","origin":"unknown","source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605866737250"}

Անի Աբրահամյանը գրել է. Բարև բոլորին, ես ուզում եմ իմ հերոսի մասին պատմեմ։ Մենք Խաչիկ գյուղից ենք, Թաթուլս 19 տարեկան էր, մեկ տարի երեք ամիս էր ծառայում էր, տանկիստ էր իրա հրամանատարներն ասում էին, որ տանկի լեզուն լավ գիտի պատերազմում վեց տանկ ա խփել հետո ոտքից վիրավ որվել ա, բայց շարունակել ա կռ վել հոսպիտալ տանելու ճանապարհին մեքենան պայթ եցրել են: Փոքր ժամանակվանից սիրում էր Մոնթեին Թաթուլ Կրպեյանին ու էլի շատերին ասում էր որ իրանց նման հայրենասեր ա լինելու, միշտ կարդում էր իրենց մասին: Միշտ ասում էր` գալու եմ ամուսնանամ պապայի անունը դնեմ տղուս։

Անկատար մնացին բոլոր նպատակները… Նկարվել չէր սիրում մանկուց փախչում էր, բայց բանակ գնալուց առաջ միշտ ասում էր եկեք նկարվենք ու ասում էր հանեք սաղ նկարներս , բանակից էլ նկարներ էր ուղարկում, ասում էր սաղ հանեք, մի տեղ հավաքեք… երևի սիրտը զգում էր։ Թաթուլս միշտ զանգում էր ու առանց բարևի հարցնում էր ախպերը լավ ա, տղուս տենց էր ասում ծնված օրվանից, էնքան շատ էր սիրում, մի ուրիշ ձև , որ գնում էի մերոնց տուն գրկից չէր իջացնում, հինգ ամսական էր տղես, որ գնաց բանակ ու ամեն օր զանգում ասում էր պահի ձենը լսեմ։ Մեր մանկությունը էնքան ուրախ ա անցել 4 երեխա էինք 2 քուր 2 ախպեր իրանք զույգ էին բայց քույրիկս շատ կոլոտ էր Թաթուլս էլ շատ բոյով։ Միշտ մեծ ախպորս ասում էր` ես քեզանից ուժեղ եմ, ու իրոք ուժեղ էր, շտանգայի մրցումների էր գնում մեդալ ու պատվոգրեր ունի։

Ինքը ամբողջ գյուղին օգնում էր մեծ թե փոքր, ով կանչեր որ գործին օգնի հացն էլ կոթողներ, կգնար: Մամաս միշտ ասում էր Թաթուլս ա մեզ պահելու։ Ինքնուս նվագում էր, երգում, բոլորը հավաքվում էին կողքերը, սկսում էին երգել ։ Դասարանի աղջիկների հետ շատ-շատ էր կապված աղջիներն էլ շատ էին սիրում իրան։ Մենք միշտ իրար հետ եղել ենք շատ անկեղծ ես ասում էի ոնց որ դու քուրս լինես ոչ թե Թագուհին, ամեն ինչից խոսում ու կիսվում էինք իրար հետ, բայց պետք եղած ժամանակ էլ շատ խիստ էր։ Ասում էր որ բանակից գամ ախպորս տանելու եմ նվագել սովորացնեմ։ Մենք էլ արդեն որոշել էինք` ոնց ենք դիմավորելու, ինչ ենք անելու, մամաս միշտ ասում էր` մի վռազեք ժամանակը կգա կանեք։

Փոքր ժամանակ իրար անուններ էինք դրել եւ տենց էինք կանչում ինձ ասում էին կախարդ, քրոջս` առնետ Թաթուլիս տմբուլ, ինքը դամբուլին պուճուր ժամանակ տմբուլ էր ասում մենք էլ իրան էինք ասում, որ զանգում էր, ասում էր` հիշում ես ու սկսում էր պատմել մեր հերոսությունները, ու բարձր ծիծաղում էր մի փոքր բանի վրա։ Ամենաշատը հիշում էր, որ թել էինք կախում ծառից ծառ իրար գրկում պաչում ասում հաջող կախվում էինք էդ թելից պոկվում էր ընկնում էինք ու նորից, էդ ժամանակ 6-7 տարեկան էինք։ Ես ամեն օր խոսում եմ իր նկարի հետ, պատմում եմ ու հույսով որ ինքը վերևում լսում ա ինձ ու էլի բարձր ծիծաղում ա , երանի եմ տալիս էդ օրերին, որ էլ երբեք հետ չեն գալու։

Ես էնքան հպարտ ու երջանիկ եմ որ հենց ինքնա եղել իմ ախպերը, բայց հիմա էնքան մեծ ա ցավս, որ չեմ ուզում մտածեմ որ չխելագարվեմ, ես մի ամսվա ընթացքում պահ ա եղել վերցրել եմ հեռախոսս որ նայեմ զանգել ա թե չե, դժվար ա չսպասել իրա զանգին, դժվար ա հասկանալ որ էլ երբեք չեմ լսելու իրա վարակիչ ծիծաղը։ Վերջին անգամ, որ խոսեցինք հոկտեմբերի 8-ին չասաց, որ տեղափոխել են ուրիշ տեղ մենակ հարցնումեր բոլորից դեկտեմբերի 28 մամայիս ու պապայիս ամուսնության 25 ամյակն ա ասել էի կգաս որ նշենք մինչև պատերազմը ասում էր անպայման գալու եմ, իսկ էդ օրը վերջում ասեց Ան մի բան խոսք տուր ասեցի ինչ ասեց չէ խոսք տուր, որ կանես նոր ասեմ ասեցի խոսք եմ տալիս մամայենց ամուսնության օրը կգնաս անպայման կնշեք, եթե ես էլ չգամ ասեցի առանց քեզ չեմ գնա ասեց կարողա ես չկարենամ գամ դու կգնաս ես մտածում էի որ չեմ կարա բայց Իրան խոսք եմ տվել։

Հետո ասեց տղես խոսում ա ասեցի չէ հլը ասեց բա երբ կխոսա ասեցի որ ձմեռը գաս արդեն կխոսա , ասեց քեռի կասի ասեցի անպայման, ասեց դե նկարները ցույց կտաս որ ճանաչի , տղես չհասցրեց ասի քեռի բայց ես Իրան ցույց կտամ ու կասեմ որ հերոս քեռի ունի ինքը ու որ մեծանա իրա քեռին նման հայրենասեր պիտի դառնա։ Ահավոր դժվարա առանց իրա։ Դժվարա նայել մամայիս ու պապայիս աչքերին ու տեսնել որ էլ չկա են պայծառությունը։

Պապաս, որ պատմում էր պատերազմից ասում էր մենք կռ վել ենք, որ դուք էլ չտեսնեք էդ, բայց հիմա ասում ա երանի են ժամանակ, որ գոնե երեխա չունեինք ու չէինք մտածում իրենց մասին: Անվերջ կարամ պատմեմ իրա մասին բայց ինչքան ել պատմեմ մեկ ա մի բան կմոռանամ մի բան կիսատ կպատմեմ, ես չեմ ուզում ինքը նեղվի որ էդ մի բանը չեմ ասում։ Թող էլ ոչ մի քույր չմնա ախպոր կարոտով, որ երազի մեջ գոնե ուզենա գրկի իրան ոնց որ ես։ Ու ոչ մի ծնող չնայի իրա երեխուն նկարներին ու երանի տա են օրերին որ նոր էին լույս աշխարհ եկել։ Աստված պահապան բոլորիս: Փառք մեր բոլոր հերոսներին:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*