Ինչ է պետք անել, եթե ավտոմեքենա եք թողել Ադրբեջանին անցած տարածքներում

րցախի Հանրապետության այն բնակիչները, որոնք պատերազմի պատճառով իրենց տրանսպորտային միջոցները թողել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, պետք է սեղմ ժամկետներում դիմեն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*