Կանոններ, որին հետևում են իրենց գնահատող կանայք․ Իսկ դուք նշվածներից քանիսի՞ն եք հետևում

Կանայք, ովքեր գիտեն իրենց արժեքը ադեկվատ են վերաբերվում շրջապատի կարծիքներին, կարողանում են վերլուծել դրանք, և արդյունքում առհամարհում են այդ կարծիքները։ Իրենց արժեքն ունեցող կանայք ունեն մի քանի կանոններ, որոնց հետևում են։ Այս կանոնները ոչ մի տեղ գրված չէ՝ դրանք աշխատում են զուտ գիտակցական մակարդակում, և չափազանց արդյունավետ են։

1․Նա ընդունում է ինքն իրեն այնպես, ինչպիսին կա։ Երբեք մի փորձեք համապատասխանել որևէ մարդու կամ մարդկանց խմբերի սահմանած կարծրատիպերին։ Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Եթե գիտակցում եք, որ ինչ որ բան թերի է, ապա փորձեք կատարելագործվել։

2․ Այսպիսի կանայք երբեք կախված չեն այլոց կարծիքից։ Դրանք լսում են, սակայն ոզունգ չե սարքում իրենց համար։

3․ Նրանք կարողանում են այլոց հետ ճիշտ սահմաններ սահմանել, ինչը թույլ է տալիս իրենց վստահ ու ազատ լինել։

4․ Այսպիսի կանայք երբեք հարաբերություններ չեն սկսում միայն նրա համար, որպեսզի միայնակ չլինեն։

5․ Այսպիսի կանայք երբեք ոչինչ չեն փորձում ապացուցել ոչ ոքի։ Նրանք ունեն իրենց տեսակետը, ապրելաոճը, աշխարհընկալումը, իսկ մնացածը արդեն դիմացինի խնդիրն է։

6․ Նրանք գնահատում են իրենց ժամանակը, և այն չեն վատնում ավելորդ մարդկանց հետ։

7․ Նրանք գնահատում են այն, ինչ անում են շրջապատի մարդիկ իր համար։ Նրա շնորհակալ է, և հոգատար։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*