Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. Aravot.am

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. Եղել է ՀՀ պաշտպանության նախարար:  

  Կենսագրական տվյալներ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1956 թ., 28 ապրիլի, Վրաստան, ք. Ախալքալաք   Կրթություն 1978 թ. – ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը 1991 թ.- Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ) 1998թ.- Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):  

Աշխատանքային գործունեություն 1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 1992-1994 թթ – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ 1994-1999 թ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար 2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական   Այլ տվյալներ 1994 թ.- ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում 1996 թ- գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ: Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից: Արցախյան պատերազմի մասնակից է:

Աղբյուր

1 Kомментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*