Անասելի հպարտ եմ ու հպարտ ենք Գոգ, բայց մենք էսքան ցավագին հպարտություն չէինք ուզում, մենք ուզում էինք, որ… Արցախում զոհված Գոգա Սիմոնյանի քրոջ հուզիչ գրառումը

Աննա Գրիգորյանը գրել է. Դու գիտես, թե քեզ ինչքան եմ սպասում, ինքան եմ կարոտել ու ինչքան եմ սիրում… 42 օր մա հը աչքերովդ տեսել ես, էն անմեղ ու միամիտ աչքերովդ, բայց միայն պատերազմի դադարի օրը զգացիր անմա հությունը…

Քեզ հետ խոսելիս մինչև հիմա կրա կոցների ձայները զրնգում են ականջներումս ու չեմ ուզում երբեք մոռանալ այդ ձայների ներքո քո ծիծաղը Գոգս… Շուշին տարավ քեզ մեզանից, տարավ ավելի վերև, տարավ դեպի հավերժություն… Ընկար մար տում՝ հաղթանակի երազանքը սրտումդ, այդպես էլ չիմանալով, որ 42 օրվա պայքարդ, ամեն թիզ պահածդ հողը հանձնված է թշնամուն, այն թշնամուն՝ ում տանկերը

սարսափում էին քեզնից ու քո զեն քից… Գոգս հասցրեց թշնամու տանկեր ոչնչացնել… Գոգս, ինձանից անբաժան Գոգս.. Մանկությանս հոգի, պատանեկությանս հոգի՝ հիմա էլ հոգուս անտանելի ու անմեկնելի ցավ տված Գոգս, բա մենք ո՞նց դիմանանք… Արցախում կար մի ԳՈԳԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ու էն անունը, որ դու ես թողել չի’
մոռացվի երբեք։

Անասելի հպարտ եմ ու հպարտ ենք Գոգ, բայց մենք էսքան ցավագին հպարտություն չէինք ուզում, մենք քեզ էինք ուզում, որ գաս տուն, որ մեր կիսատ թողած ու պլանավորած գործերը մինչև վերջ կատարեինք… Ես քեզ պաշտում եմ իմ ախպեր, իմ , Արցախի ու Հայ ազգի ՀԵՐՈՍ ԳՈԳԱ ՍԻՄՈՆՅԱՆ… Տեսանյութը ստորև`

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*