Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Շուշիում Սպարապետի արձանի պղծվելու մասին

Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բայց չարեցին։ Դուք մեր տանն եք ապրում, գիտեք՝ ինչ ենք արել կամ ինչը՝ չէ, թե կարծում էք, որ չեն գրում ու գոռում, ուրեմն ոչինչ չեն արել կամ անում։

Հերի՛ք է Facebook-ում ապրեք և գրեք բաներ, որոնցից առհասարակ տեղյակ չեք: Ու թո՛ղ ոչ մեկ Պապից Կաթոլիկ չլինի, ու թո՛ղ ոչ մեկի սիրտը մեզնից ավել չցավի…

Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ ոք չգիտեր, որ Շուշին հանձնելու են, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով անգամ մոծակ չէր կարող անցնել ։ Համաձայն և պատրաստ էինք անգամ պայթեցնելուն, բայց դա էլ հնարավոր չէր ։

Եթե հնարավոր լիներ, հավատացած եղեք, Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կբերեին ։

Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, և գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին ու անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տանջվող սիրտերն ու հոգիները»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*