Չափազանց հայրենասեր ու եռանդով լեցուն էր Վարդանը… պատերազմ գնալիս ասում էր…Ինչ է պատմում Արցախում զո հված Վարդանի քույրը

Արցախում հերոսաբար զոհված 29 տարեկան Վարդան Մնացականյանը հայրենիքին նվիրեց իր սերը և անկատար երազանքները: Մահ իմացյալ՝ անմահություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում ասում է Վարդանի քույրը՝ Անուշ Մնացականյանը:

Վարդանի Արագածոտնի մարզի Թալինի շրջանից էր: Ամուսնացած էր, ունի 1 դուստր: Վարդանը ութ տարի ծառայում էր Ոստիկանության զորքերում, իսկ սերը և նվիրումը դեպի հայրենիք՝ դեռ վաղ տարիքից է եղել: Հերոսի հայրը նույնպես աշխատել է Թալինի Ոստիկանության բաժանմունքում: Անուշը հիշում է, որ հերոսի դուստրը՝ Արփին, ատամհատիկի

օրը ընտրել է հենց ոստիկանի մասնագիտությունը: «Շատ հայրենասեր և եռանդով լեցուն էր Վարդանը, միշտ իր տված երդումներին հավատարիմ էր մնում, սակայն միայն մեկը չհասցրեց իրականացնել. պատերազմ գնալիս ասում էր՝ երբ դուստրս հայրիկ ասի, հետ եմ գալու: Իսկ Արփին Վարդանի՝ դեռ սահմանին գտնվելու ընթացքում ասաց հայրիկ,

իսկ հայրը այդպես էլ տուն չեկավ»,- մեծ ցավով նշում է Անուշը: Աշխատասեր և նպատակասլաց Վարդանը կնոջ և երեխայի համար ոչ մի բան չի խնայել, Անուշը ասում է՝ շատ սիրով և նախանձելի զույգ էին: «Վարդանը չկարողացավ շնորհավորել դստեր մեկ ամյակը, սակայն կնոջը խնդրել էր նշել նրա ծնունդը: Եղբայրս

ծնողներիս շատ էր օգնում, ցանկանում էր թեթևացնել նրանց հոգսը»: Վարդանը զո հվեց Շուշիի պաշտպանության ժամանակ՝ նոյեմբերի յոթին, իսկ նոյեմբերի վեցին նրա դուստրը դարձել է մեկ տարեկան: Վարդանի կնոջ աչքերի մեջ արցունքներին միախառնված հպարտություն կա: Արփինե Հակոբյան

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*