Մաշտոցի պողոտայում մի վարորդ մեքենան քշեց փողոցը փակած քաղաքացու վրա․ վերջինս վայր ընկավ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր բողոքի ակցիաներ է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներում։ Մաշտոցի, Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան պողոտաներում մի խումբ քաղաքացիներ նստացույց են անում՝ պահաջնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մաշտոցի պողոտայի ակցիայի ժամանակ արտակարգ դեպք տեղի ունեցավ․ 88 FU 988 համարանիշերով մեքենայի վարորդը, ընդդիմանալով փողոցը փակած քաղաքացիների պատնեշին, համառորեն քշեց նրանց ուղղությամբ, ինչի հետեւանքով մասնակից աղջիկներից մեկը վայր ընկավ։

Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում, բուժօգնության կարիք չկա․ «Ոչ մի սարսափելի բան չկա, ես արցախցի եմ, հանուն իմ հայրենիքի եմ անում, քանի մեքենա ինձ իր տակը գցի, մեկ է, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզելու եմ»։

Նշենք, որ ակցիայի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունը՝ պարբերաբար քաղաքացիներից ոմանց բերման ենթարկելով։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել առնվազն 24 անձ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*