Ի՞նչ ուշագրավ մանրամասներ է պատմում դիրքերից վերադարձած դերասան Գնել Սարգսյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դերասան Գնել Սարգսյանը արցախյան պատերազմին մասնակցել է գրեթե դեպքերի մեկնարկի հենց սկզբից, եղել է ամենից թեժ կետերում, առնչվել է տարատեսակ միջադեպերի, որոնք էլ պատմում է այսօր:

Այն, ինչ անձամբ է տեսել, նրան շատ բարկացրել է: Նա գտնում է, որ մարտերի մեկնարկի սկզբի օրերից արդեն պարզ է եղել իր համար, որ զինվորների մարտունակությունը որոշ հրամանատարներ միտումնավոր փորձել են գցել, որ նահանջներ լինի:

Գ. Սարգսյանը վստահեցնում է, որ այդ բոլոր հրամանատարական ու գեներալական անձնակազմի ներկայացուցիչները, ովքեր նախկին ղեկավարների պատրաստած կադրերն են և նրանց հետ պայմանավորվածություն են ունեցել:

Դերասանը մանրամասնորեն պատմում է, թե ինչ խոսակցություններ է ունեցել որոշ գեներալների հետ, ինչպես են նրանց մերժել մեքենա տրամադրել, որով պետք է փրկվեին իրենց մյուս ընկերների կյանքը:

Գ. Սարգսյանը նշում է, որ ինքը շարունակում է մնալ Ն. Փաշինյանի աջակիցը, չնայած նրան անձամբ չի ճանաչում, քանի որ Արցախ շատ իրողությունների է ականատես եղել՝ անելով անհրաժեշտ հետևություններ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*