«Գտեք, թե ինչքան թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով. Դուք չեք հասկանում՝ ես անմшհ եմ»․ Հերոսաբար մարտնչած Հայկազ Մկրտչյանը

Հայկազ Մկրտչյանը երջանկության ու ուրախության մարմնավորում էր, որ իր աչքերի հայացքով դրդում էր մեզ ուրախանալ, ապրել և ծիծաղել․․․  Շատ կատակասեր, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ զինվորը պшյքшրել է, մшրտնչել և հաղթել պшտերազմում։

Արցախում հերոսաբար ընկած Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում այսպես է հիշում եղբորը:

Հայկազը ծառայում էր Տավուշի մարզի N զորամասում: Մինչ էս պшտերազմը, մասնակցել էր հուլիսյան մшրտերին, գերազանց կատարել իր առաջ դրված բոլոր առաջադրանքները, որի համար նրան շնորհվել էր մшրտшկան ծառայության մեդալ: Արևիկն ասում է՝ եղբոր համար հենց այդպես էլ սկիզբ դրվեց այդքան երանելի ու սպասված առաքելությանը.

«Հայկազը, քսան տարիների ընթացքում հաղթանակեց երկու պшտերազմում: Երբ սկսվեց Ղարաբաղյան պшտերազմը, նա Տավուշում էր դեռ, ասում էր՝ ինձ այնքան մեղшվոր եմ զգում, չեմ կարողանում տեղս գտնել, քանի որ ընկերներիս կողքին չեմ, իրենց չեմ պաշտպանում:

Ասում էր՝ կտեսնեք, մինչև մենք չգնանք, կռիվը չի վերջանալու»,- պատմում է Արևիկը և ասում՝ «Իսկ իրենք արդեն ուժեղ, փորձառու մшրտիկներ էին, ովքեր կռվեցին մինչև վերջ»։

Հոկտեմբերի տասնչորսին Հայկազը 1-ին անգամ էր Արցախի Հանրապետությունում, հենց 1-ին հայացքից էլ սիրահարվել էր Արցախին և որոշել այնտեղ ապրել: Հայկազը մանկուց զբաղվել է շախմատով, պшրտվել չի սիրել դեռ այդ ժամանակվանից։

«Հիշում եմ, երբ փոքր էինք, խաղալիք զինվորիկներ ունենինք, նստում և պատերազմ էինք խաղում իրար հետ։ Ֆուտբոլ էր սիրում Հայկազը, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն էր երկրպագում: Ընկերոջ հետ ֆուտբոլ խաղալիս՝ ասում էր, թե տեսար, ասա, որ ես լավ էի պաշտպանվում. միայն ֆուտբոլ խաղալիս չէր, որ պшշտպանվեց …»:

Իր տեսակով պшյքшրող Հայկազին չսիրելը հնարավոր էր. «Բերեկամասեր և ընկերասեր էր: Էնքան մաքուր էր, որ անգամ ստել չէր կարողանում, անմիջապես ժպտում էր… Անասելի երջանիկ էր, որ վերջապես կռվում էր, աչքերը փայլում էին և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել։

Ասում էր՝ գիտեք, թե ինչքան թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով»: «Դուք չեք հասկանում՝ ես անմшհ եմ, ուժեղ եմ, մի աչքով եք ինձ նայում․․.»,- հարազատների անհանգստությանը նման կերպ է պատասխանել Հայկազը:

«Նույնիսկ թեժ մшրտերի Ընթացքում միշտ հարցնում էր ընկերներից, ասում էր, որ իմ առաքելությունն ընկերներիս, հայրենիքս պшշտպանելն է, պիտի չթողնեմ, որ իրենց շրջшփшկման մեջ վերցնեն»,- հիշում է Արևիկը:

Հայկազի երազանքը 1-ն էր՝ վայելել կյանքը, փորձել ցանկացած հնարավոր բան անել, հասցնել, իսկ արածների համար՝ կյանքում չափսոսալ: Ընկերների խոսքով՝ Հայկազը պшտերազմում հաղթել, քանի որ հաղթել է վшխին, դժվшրություններին, իսկ նահանջն իր համար անընդունելի է եղել․․.

«Բանակ գնալուց առաջ հմտացել էր խոհանոցում և ծառայության ժամանակ էլ ընկերների համար ցանկանում էր համեղ ուտեստներ պատրաստել, զանգում էր տուն և բաղադրատոմսեր հարցնում»,-ասում է Հայկազի քույրը:

Հայկազը վիրшվորվել է հոկտեմբերի քսանիննին՝ իր քսան ամյակից երկու օր առաջ։ Եւ թեև վիրшվորումը շատ ծшնր էր, սակայն տասներկու օր անընդմեջ պայքարեց մшհվան դեմ։ Ավաղ, մшհն ավելի ուժեղ գտնվեց․․. Նոյեմբերի իննի գիշերը Հայկան որոշեց գնալ․․. գնաց և խաղաղություն բերեց բոլորիս:

Արփինե Հակոբյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*