Ֆեյսբուքում հեշտ է կռիվ-կռիվ խաղալ: Ասեցի՝ գոնե շուտ տայինք, էսքան զո հ չէր լինի, պատասխանեց… Գոհար Հայրապետյանի հուզիչ գրառումը

Գոհար Հայրապետյանը գրել է. Գիշերը Վահանը հետ եկավ: Ասեց՝ մսաղաց էր: Ամեն ինչ էլ կար՝ զե նք, ջուր, ուտելիք, խրամատներ փորելու բահեր: Բայց տարբերակ չունեինք հաղթելու: Մի հոգի սպ անում էիր, տեղը 20 թուրք ու ազեռ էին լցնում: Ալլահ Աքբար գոռալով՝ գալիս էին վրադ:

Մի զր ահատեխնիկա շարքից հանում էիր, կես ժամ հետո տասը հատ նորն էին բերում: Ասեց՝ ֆեյսբուքում հեշտ է կռիվ-կռիվ խաղալ, դիրքեր գր ավել, հող պահել: Ասեցի՝ գոնե շուտ տայինք, էսքան զո հ չէր լինի: Պատասխանեց, եթե առանց կռվելու հանձնեինք, ոնց էինք նայելու մեր երեխեքի աչքերին:

Վահանենց վաշտի կեսից շատը կամ զո հվել է, կամ վիրա վոր ու ինվալիդ հետ եկել: Չգիտեմ՝ ում եմ մի կտոր հաց տվել, որ Աստված երեսիս նայեց…

Որովհետև դու և քո նման լիքը տղաներ առանց ռազմահայրենասիրական պաթոսի սուս ու փուս պատերազմի առաջին օրվանից կամավոր գնացիք ու էնքան սպասեցիք զինկոմում, որ ձեզ տանեն:

Ու ձեզնից կեսը հետ չեկավ: Այս օրերին ես իբրև անհատ լիքը բան վերաիմաստավորել եմ, հասկացել առաջնահերթությունները ու մեր սխալները: Մենք ունենք փրկության միայն մի ճանապարհ՝ միասնականություն, գիտություն, կրթություն, ռազմաարդյունաբերություն:

Հ.Գ. Կխնդրեմ գրածս չքաղաքականացնել ու տարբեր մեկնաբանություններով տակը չգալ: Գրել եմ բոլոր այն մարդկանց համար, որոնք այսօրերին զանգում, գրում, անհանգստանում էին, իսկ ես ուժ չունեի խոսելու:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*