Պատասխանեմ` «ինչի՞ համար մինչ օրս չենք վերադառնում» հարցին․․․ Դուք լսել եք, որ հայրենի հող ենք կորցնում, մենք` տեսնում

Միքայել Միքայելյանը գրել է.

Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին.
Երևի նկարից պարզ երևում է, թե ինչով ենք զբաղված։ Այո՛, փշ ալար ենք բարձում։ Այն փշ ալարը, որով պետք է գծվի ՀՀ-ի և ԱՀ-ի սահմանը, այն փշ ալարը,

որով իմ հայրենիքը նորից պետք է մաս-նատվի։ Ամեն ձողը բարձելիս (մոտ հազարից ավել) մենք հասկանում էինք, որ ամեն մի ձողը մեր ազգի մեղքերից մեկն է, անարդարության ձողերից մեկն է։

Գիտե՞ք, թե ինչ դժվար է հայրենիքդ փշ ալարով առանձնացնելը, այն

նույն փշ ալարով, որով ՀՀ-ն առաձնացված է իր արևմտյան կեսից։ Փ-շալարը տեղադրելիս, ցանկանում ենք հողի մյուս կողմում կանգնել, որպեսզի վերջին անգամ զգանք մեր հայրենիքի ջերմությունը։ Արդեն պատրաստի փ-շալարին նայում ենք այն աչքերով, որով յուրաքանչյուր օր մեր տան պատուհանից նայում ենք Արարատին։ Եվ այսքանից հետո, ցավով եմ

տեսնում այն թու-յնն ու մաղձը, որ թափում եք միմյանց վրա։ Դուք լսել եք, որ հայրենի հող ենք կորցնում, մենք` տեսնում։ Հգ. Նկարը նկարելուց առաջ տղերքին համոզում ու խնդրում էի, որ ժպտան, ասեցի ազգի համար ա, թող տեսնեն, որ անկախ ամեն բանից մեր դուխը տեղն ա։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*