Ո՞րն է եղել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման պատճառը, և ինչպե՞ս է իրեն զգում նա հիմա

Դեռ երեկվանից լրատվական միջոցներն իրազեկվել են այն մասին, որ Ռիտա Սարգսյանի ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, նրան անմիջապես փոխադրել են հիվանդանոցային կենտրոն, որտեղ էլ բժիշկների կողմից վիճակը բնորոշվել է որպես ծայրահեղ ծանր:

Հայտնի է, որ երրորդ նախագահի տիկինը գտնվել է կոմայի մեջ է եղել, բժիշկների ջանքերի շնորհիվ Ռ. Սարգսյանին հնարավոր է եղել բերել կայուն վիճակի, որից հետո էլ հարազատների նախաձեռնությամբ նրան փոխադրել են արտերկրյա հիվանդանոց:

Այսօր Երրորդ նախագահի պաշտոնական սոցհարթակում որոշակի տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ Ռ. Սարգսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառ է եղել համավարակային հիվանդությունը:

Սակայն, փառք Աստծո, հնարավոր է եղել նրա վիճակը որոշակի կայունացման բերել, որը, սակայն, դեռևս շարունակում է մտահոգիչ համարվել:

Հանրայնացված հրապարակման մեջ Ս. Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնվում այն բոլոր մտահոգ հեռախոսազանգերի համար, որոնք ստացել է նախկին նախագահի գրասենյակը այս օրերի ընթացքում:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*