Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի կոչվելու վարչապետ, նա զավթել է վարչապետի պաշտոնը. Արթուր Վանեցյան

2,5 տարի բոլոր ուղղություններով ձախողված մարդը, ով այսօր ցավոք զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել:Այս մասին ՀՔԾ-ի մոտ հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ այս ծանր վիճակում Հայաստանին պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որպեսզի հնարավոր լինի երկիրը և հայերին հանել այս ծանր ու ամոթալի վիճակից. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր ուղղություններով ձախողել են»:

Հարցին, թե որն է լինելու ընդդիմության անելիքը, եթե վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ, Վանեցյանն ասաց. «Եկեք պայմանավորվենք, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչենք, քանի որ նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվելու վարչապետ:

Նա մարդ է, ով զավթել է վարչապետի պաշտոնն ու իր գործունեությամբ խորը փոսի մէջ է տանում Արցախն ու Հայաստանը: Ընդդիմությունն իր գործն անում է, հանրային պահանջի մեծացման հետ Փաշինյանը, ով այսօր փորձում է պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*